ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ հիփոթեքային վարկեր Զարգացման Հայկական Բանկից

25.05.2016

Ցանկանում եք ձեռք բերել բնակարան կամ առանձնատուն, սակայն չունեք պարտադիր կանխավճարային միջոցներ: Այժմ Զարգացման Հայկական Բանկը բնակարանի ձեռք բերումը հասանելի է դարձրել գրեթե բոլորի համար՝ առաջարկելով հիփոթեքային վարկ  ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ:
Վարկը լրացուցիչ գրավի առկայության պարագայում հնարավորություն է ընձեռում ձեռք բերել անշարժ գույք առանց կանխավճարի` ստանալով վարկ ձեռք բերվող անշարժ գույքի գնահատված արժեքի մինչև 100%-ի չափով:

Զարգացման Բանկի կողմից տրամադրվող հիփոթեքային վարկերն ունեն մի շարք առավելություններ՝

մեկ տարի դրական վարկային պատմություն ունենալու դեպքում վարկի տոկոսադրույքը նվազեցվում է 1%-ով
բանկի ավանդատու կամ կորպորատիվ իրավաբանական անձանց ղեկավարներին վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով վարկի դեպքում՝ 11-12%, եվրոյի դեպքում՝ 10-11%
նորաստեղծ ընտանիքին տրվում է կանխավճարի արտոնություն 5%-ի չափով
նորաստեղծ ընտանիքում երեխա ծնվելու դեպքում տրամադրվում է 6 ամիս արտոնյալ ժամանակահատված
ապահովագրության բացակայություն: