Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում $114 մլրդ են կորցրել

07.02.2018

Ամերիկյան ֆոնդային բորսայում արձանագրված անկման հետևանքով աշխարհի ամենահարուստ մարդիկ $114 մլրդ են կորցրել:

Ամենից շատ կորցրել է Berkshire Hathaway ներդրումային ընկերության հիմնադիր և ղեկավար Ուորրեն Բաֆեթը: Ըստ գործակալության, նա կորցրել է $5,1 մլրդ: Berkshire Hathaway-ին է պատկանում Wells Fargo & Co բանկային ընկերության մեծ մասնաբաժինը, որի բաժնետոմսերի անկումը 9,2% է կազմել, գրում է incrussia.ru-ն Bloomberg-ի վրա հղումով:

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը զրկվել է $3,6 միլիարդից, իսկ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ $3,3 միլիարդից: Նրա կարողությունն այժմ $116,4 մլրդ է:

Բաֆեթից, Ցուկերբերգից և Բեզոսից բացի մեկ օրում ավելի քան $1 մլրդ է կորցրել 15 միլիարդատեր: Անկումն ազդել է նաև Google-ի հիմնադիրների կապիտալի վրա: Սերգեյ Բրինն ու Լարրի Փեյջը մոտ $2,3 մլրդ են կորցրել յուրաքանչյուրը:

Փետրվարի 5-ին Ամերիկայի ֆոնդային բորսան վերջին 7 տարվա ամենավատ դինամիկան է արձանագրել: Սակարկությունների ընթացքում Dow Jones-ի ինդեքսը նվազել է 4,6%-ով՝ մինչև 24 346 կետ, իսկ S&P 500 ինդեքսը 4,1%-ով՝ մինչև 2649 կետ:

Անշարժ գույք առանց միջնորդի