Տոկիոյում աշխարհի ամենաբարձր փայտե երկնաքերը կկառուցեն

10.03.2018

Ճապոնական Sumitomo Forestryընկերությունը մտադիր է մինչև 2041թ. կառուցել աշխարհի ամենաբարձր փայտե երկնաքերը: Այդպիսով ընկերությունը մտադիր է նշել իր հիմնադրման 350-ամյակը:

Ըստ ընկերության հայտարարության, որը բարձրորակ փայտանյութի խոշոր մատակարար է աշխարհում, կառուցվելիք շենքում, որը կկոչվի W350, 70 հարկ կլինի: Շենքի զանգվածի միայն 10 տոկոսը կկազմեն պողպատե կոնստրուկցիաները, շինարարության համար կօգտագործվի 180.000 խմ փայտ: Կօգտագործվեն միայն ճապոնական ծառատեսակների փայտանյութը, գրում է BBC-ին:

Շենքի ամբողջ պարագծով պատշգամբներ կլինեն, որտեղ այգիներ ու բանջարանոցներ կլինեն:

Շենքում մոտ 8000 բնակարան կլինի: 350 մ բարձրությամբ պողպատե հենքը սեյսմակայուն կլինի: Երկնաքերում կլինեն նաև հաստատություններ, խանութներ, հյուրանոցներ:

Նախագծի արժեքը մոտ 600 մլրդ յեն է՝ 5,9 մլրդ դոլար, ինչը կրկնակի անգամ ավելի է սովորական երկնաքերի կառուցման համար անհրաժեշտ գումարից:

Այժմ աշխարհի ամենաբարձր փայտաշեն շենքը Վանքուվերի ուսանողական հանրակացարանն է 53 մ բարձրությամբ: